Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

British Airways-ը կվերսկսի թռիչքները Իրան

British Airways-ը կվերսկսի թռիչքները Իրան
28.01.2016 | 11:37

Fars գործակալության փոխանցմամբ՝ British Airways ավիաընկերությունը մարտի սկզբին կվերսկսի թռիչքները դեպի Թեհրան՝ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն, պայմանավորվածությունն Իրանի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել հունվարի 26-ին։ British Airways-ը շաբաթական Լոնդոնից Թեհրան կկատարի չորս չվերթ։ Ավիաընկերությունն իր իրանական չվերթերը պատժամիջոցների պատճառով դադարեցրել էր 2012-ին։

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ